• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հիշատակի համերգ-երեկո Թբիլիսիում

02 մարտի, 2012

Ս.թ. մարտի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ «Ռոքն ընդդեմ բռնության» խորագրով:

Միջոցառմանը հրավիրված են եղել դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, Վրաստանի մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանն իր խոսքում, դատապարտելով բռնություն և ագրեսիա պարունակող բոլոր երևույթները, մասնավորապես, նշել է. «Մենք այս օրերին հիշում ենք ցավալի իրադարձությունները, որոնք կատարվեցին նախորդ դարավերջին, սովետական կայսրության փլուզման նախաշեմին և դրանից հետո: Մասնավորապես, այն ողբերգությունները, որոնք տեղի ունեցան Սումգայիթում, Բաքվում, ղարաբաղյան պատերազմի ընթացքում»: ՀՀ դեսպանն իր խոսքի վերջում, արձանագրելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` հույս է հայտնել, որ Հարավային Կովկասի ժողովուրդներին կհաջողվի ստեղծել խաղաղ և բարգավաճող տարածաշրջան:

Միջոցառման ավարտին համերգի մասնակիցները համերաշխության օդապարիկներ են արձակել գիշերային Թբիլիսիի երկնքում:

Համերգի ընթացքում դեսպան Հովհաննես Մանուկյանը հարցազրույց է տվել Վրաստանի ռուսալեզու «Պիկ» հեռուստաընկերությանը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: