• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպանի հանդիպումը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի հետ

06 ապրիլի, 2012

Ս.թ. ապրիլի 6-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուայի հետ:

Երկուստեք արձանագրվել է հայ-վրացական մշակութային բնագավառի համագործակցության կարևոր նշանակությունը և երկու գերատեսչությունների միջև բարձր մակարդակի համագործակցության առկայությունը:

Հանդիպմանը քննարկվել են 2012 թվականի ընթացքում համատեղ կազմակերպվելիք մշակութային միջոցառումների ծրագրերը: Անդրադարձ է եղել, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակի առթիվ կազմակերպվելիք համատեղ մշակութային միջոցառումներին, հայ մեծանուն գուսան Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցին:

Հանդիպմանը ՀՀ դեսպանն առաջարկել է խթանել հայկական եկեղեցիների պահպանման և վերականգնողական աշխատանքների իրականացումը, որին ի պատասխան Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում նպաստելու գործնական քայլերի ձեռնարկմանը:

Քննարկվել են նաև վիրահայերի մշակութային ժառանգության մասին նկարազարդ ժողովածուի հրատարակման, հայկական ու վրացական հեռուստալիքների երաժշտական նախագծերի շարունակման և Թբիլիսիի հայկական թատրոնի վերականգնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր:

www.mfa.am/hy/press-releases/item/2012/04/06/geo_min_cult/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: