• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Եռատոնին նվիրված համերգ Թբիլիսիում

09 մայիսի, 2012

Մայիսի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի եռատոնին նվիրված տոնական համերգ:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին գտնվում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ:

Համերգի ընթացքում Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55 ամյակի կապակցությամբ հատվածներ ցուցադրվեցին արցախյան ազատամարտի հերոսին նվիրված վավերագրական ֆիլմից:

Ելույթներով հանդես եկան «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարի համույթը և Ներսես Շնորհալի երգչախումբը, ինչպես նաև Թբիլիսիի Վանք և Անի պարախմբերը: Ռազմահայրենասիրական երգերով ելույթ ունեցան մենակատարներ Անահիտ Հարությունյանը, Աննա Պողոսովան, Հենրիխ Պետրոսյանը, Անահիտ Խաչատրյանը, Անի Ղուշչյանը և Մալվինա Հակոբյանը:

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի կողմից «Ծովակալ Իսակով» հուշամեդալներ և դեսպանության պատվոգրեր հանձնվեցին Երկրորդ աշխարհամարտի վետերաններին և արցախյան հերոսամարտի մի շարք  մասնակիցներին:

Միջոցառման ընթացքում ուղիղ կապ հաստատվեց Ստեփանակերտում գտնվող արցախյան հերոսամարտի մասնակից, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Գագիկ Գինոսյանի և Արցախի մշակույթի նախարարության հրավերով Ստեփանակերտում գտնվող թբիլիսահայ մի խումբ երիտասարդների հետ:

Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման վերաբերյալ դրվագներ ներկայացրեց պատմաբան Ենոք Թադևոսյանը:

Համերգը վարում էր «Հայարտուն» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Լևոն Չիդիլյանը:

 

www.mfa.am/hy/press-releases/item/2012/05/09/e_t/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: