• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ստեղծագործական երեկո` նվիրված հայտնի բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարիին

10 մայիսի, 2012

Մայիսի 10-ին Վրաստանում գործող «Կովկասյան տուն» մշակութային հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցավ Վրաստանում հայտնի բանաստեղծ և թարգմանիչ, Գալակտիոն Տաբիձեի անվան գրական մրցանակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոցի մեդալակիր Գիվի Շահնազարիին նվիրված ստեղծագործական երեկոն:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի, վիրահայ մտավորականության և Վրաստանի ազգային փոքրամասնությունների առանձին համայնքների ներկայացուցիչներ:

Երեկոյի մշակութային ծրագրում ընդգրկված էին տարբեր երաժշտական և գրական ելույթներ, այդ թվում հայ մեծ բանաստեղծներ Նահապետ Քուչակի և Պարույր Սևակի բանաստեղծությունները, որոնց պոեզիայի վրացերեն թարգմանության չգերազանցված վարպետն է Գիվի Շահնազարին, ցուցադրվեցին դրվագներ նրա մասին պատմող վավերագրական ֆիլմից:

Գիվի Շահնազարի գործունեության մասին խոսեցին «Կովկասյան տան» տնօրեն, հայտնի վրաց բանաստեղծուհի Նաիրա Գելաշվիլին և Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով, մասնավորապես, կարևորեց Գիվի Շահնազարիի նման մտավորականների անփոխարինելի դերը հայ-վրացական բարեկամության խորացման գործում:  Ի նշան Գիվի Շահնազարիի երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության, ստեղծագործող սերնդի դաստիարակության, թարգմանության արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու և ցուցաբերած վարպետության, ինչպես նաև գրականության բնագավառում ունեցած նշանակալից ավանդի և մեծ վաստակի ճանաչման, դեսպան Հ.Մանուկյանը նրան հանձնեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության պատվոգիրը:

Երեկոյի ընթացքում ՀՀ դեսպանը հարցազրույցներ տվեց մի շարք վրացական հեռուստաընկերություններին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: