• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Թբիլիսիում կայացել է Սայաթ-Նովայի 300 ամյակին նվիրված ավանդական Վարդատոնը

27 մայիսի, 2012

Մայիսի 27-ին Թբիլիսիի Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ Վարդատոնի հանդիսավոր ավանդական արարողությունը: Միջոցառումը սկսվել է Թբիլիսիի Ս.Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագով, որից հետո եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին տեղի է ունեցել հիշատակի մաղթանքի արարողությունը:

Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` ՀՀ մշակույթի նախարարության, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Վարդատոնը հիմնվել է 1914 թվականին Թբիլիսիում` Հովհաննես Թումանյանի կողմից: Այն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի վերջին կիրակի օրը:

Հանդիսությանը ներկա էին գտնվում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ղեկավար Զաալ Սամադաշվիլին, Թբիլիսիում գտնվող ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլին, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից և Արցախից ժամանած հյուրեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012 թվականի հոբելյանների ցանկում ընդգրկված Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակին նվիրված համերգին հանդես եկան Հայաստանից ժամանած աշուղական երգի «Սայաթ-Նովա» և «Հավասի» համույթները` գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի մասնակցությամբ: Համերգին ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Կատարումներով հանդես եկան նաև վրաց երգիչները, որոնց երգացանկում ընդգրկված էին Սայաթ-Նովայի հանրահայտ երգերն ու բանաստեղծությունները:

 

Միջոցառման ընթացքում Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասաններն ու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի երգիչները ևս հանդես եկան Սայաթ-Նովայի վրացերեն և հայերեն կատարումներով (բանաստեղծությունները հայերենից վրացերեն թարգմանվել են Գիվի Շահնազարի կողմից): 

Նույն օրը Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Արցախի գրողների միության նախագահ, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բանասիրության դոկտոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլին, ինչպես նաև հայ և վրացի գրողներ, հասարակական և մշակութային գործիչներ:

Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության վրացերենով լույս տեսած ժողովածուն թարգմանել է Վրաստանի գրողների միության անդամ Անահիտ Բոստանջյանը: Գիրքը խմբագրվել է Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլիի կողմից:

www.mfa.am/hy/press-releases/item/2012/05/27/sn/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: