• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Վրաստանում

21 սեպտեմբերի, 2012

Սեպտեմբերի 21-ին Վրաստանի մայրաքաղաքում, Թբիլիսիի «Krtsanisi Residence» համալիրում տեղի ուենցավ ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը:

Հանդիսությանը մասնակցում էին Վրաստանի պետական, քաղաքական և հասարակական ու գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների առաքելությունների ղեկավարներ, ռազմական  կցորդներ, բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև վրացահայ համայնքի հասարակական և մշակութային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված իր խոսքում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն անդրադառնալով անկախությունից ի վեր Հայաստանի ունեցած ձեռքբերումներին և խաղաղ համակեցության ու կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված մարտահրավերներին, մասնավորապես նշել է. «Այսուհետ ևս Հայաստանի արձագանքը միանշանակ և վճռական է լինելու տարածաշրջանային անկայունությանն ուղղված ցանկացած տեսակի սադրանքներին: Մենք ցանկանում ենք հստակեցնել, որ հայկական պետականությունն ու արտերկրի հայ համայնքներն ունեն նշանակալից և ծանրակշիռ դերակատարություն, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել նաև հետագայում»: Դեսպանը միևնույն ժամանակ անդրադարձել է Վրաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարներին, ինչպես նաև բարձր է գնահատել վրացահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Վրացական կողմից շնորհավորական խոսքով հանդես է եկել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն:

ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում տոնական երգերով հանդես են եկել Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի սաները, ցուցադրվել են Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակներ: Հյուրասիրությունն ուղեկցվել է հայկական խոհանոցային ավանդական ուտեստների և հայկական «Գրանդ Քենդի» ընկերության արտադրատեսականու խորհրդանշական նվերների մատուցմամբ:

www.mfa.am/hy/press-releases/item/2012/09/21/21th_geo/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: