• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությանը նվիրված մշակութային միջոցառում Թբիլիսիում

14 սեպտեմբերի, 2013

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության,  դիվանագիտական ​​համայնքի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ռատի Բրեգաձեն:

           

Միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց Եվրոպայի խորհրդի Ոչ Ատելության Կոչերին Շարժման (No Hate Speech Movement) գործունեությանը, որի առնչությամբ դեսպան Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշեց. <<Մեր համատեղ խնդիրն է միահամուռ և հաստատակամ ոչ ասելը ատելությանը, անհանդուրժողականությանն ու խտրականությանը և բոլոր հնարավոր եղանակներով պայքարել այս երևույթները ծնող պատճառների և դրանց ցանկացած դրսևորումների դեմ>>:

Իր խոսքում ՀՀ դեսպանն արձանագրեց նաև, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաև միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներին և հանդես է գալիս կազմակերպության գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով: 

           

           

Միջոցառման մասնակիցներին իրենց արվեստով հիացրեց ՀՀ դեսպանության կողմից Հայաստանից հատուկ հրավիրված <<Միքայել Ոսկանյան եւ ընկերներ>> համույթը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: