• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Անկախության 22-րդ տարելիցին նվիրված պաշտոնական ընդունելություն Վրաստանում

22 սեպտեմբերի, 2013

Սեպտեմբերի 20-ին,  Թբիլիսիում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի նստավայրում  տեղի ունեցավ ՀՀ ազգային տոնին` Անկախության 22-րդ տարելիցին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին   Վրաստանի կառավարության անդամներ,  իշխանության այլ կառույցների պաշտոնյաներ, քաղաքական,   հասարակական և գործարար շրջանակների բազմաթիվ  ներկայացուցիչներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների  և միջազգային կազմակերպությունների   ղեկավարներ,  ռազմական  կցորդներ,  բարձրաստիճան  հոգևորականներ,  ինչպես նաև  Վրաստանի  հայ համայնքի հոգևոր, գործարար, հասարակական  և  մշակութային  շրջանակների ներկայացուցիչներ:

          

Ներկաներին ուղղված  ողջույնի խոսքում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը` անդրադառնալով 1991 թվականին հռչակված հայկական պետության անկախությանը՝ որպես վերջին մի քանի դարերի ընթացքում հայ ժողովրդի   ամենանշանակալից ձեռքբերում, նշեց. «Վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր ժողովրդին շատ ցավ և տառապանք է բաժին հասել. ավերիչ երկրաշարժ, ղարաբաղյան հակամարտություն, տնտեսական և տրանսպորտային շրջափակում: Այնուամենայնիվ, չնայած հսկայական բարդություններին, չնայած մեր երկրի շատ համեստ ռեսուրսներին, ժողովուրդը կարողացավ հաջողությամբ դիմակայել այս բոլոր մարտահրավերներին և հաղթանակած դուրս գալ: Եվ այստեղ փոքր չէ նաև մեր` հայկական դիվանագիտության վաստակը»:

Դեսպան Մանուկյանն իր խոսքում արձանագրեց հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորեց դրանք ամրապնդելուն և խորացնելուն ուղղված երկուստեք ջանքերը` որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն: «Հայաստանը հետաքրքրված է  կայուն և հզոր Վրաստանով, ինչպես նաև Վրաստանի շահերից է բխում տեսնել Հայաստանը` որպես ծաղկող պետություն: Վրաստանի և Հայաստանի փոխգործակցության ռազմավարական բնույթը օրգանապես համապատասխանում է մեր երկրների, ազգային և տնտեսական անվտանգության պահանջներով թելադրված արտաքին քաղաքականության առաջնահերթություններին» - նշեց Հովհաննես Մանուկյանը:

                 

Վրացական կողմից շնորհավորական խոսքով հանդես եկավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

ՀՀ Անկախության 22-րդ տարելիցին  նվիրված  պաշտոնական ընդունելության ընթացքում  մշակութային ծրագրով հանդես  եկան  «Հայարտուն» մշակութային կենտրոնին կից գործող պարային և երաժշտական խմբերը, անհատ կատարողներ: Երեկոյի ընթացքում հյուրերը կարող էին դիտել թբիլիսահայ լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի և Յուրի Ակուլյանի` Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու կենցաղը պատկերող լուսանկարները:

Հյուրընկալության ընթացքում ներկաներին մատուցվեցին հայկական խոհանոցին հատուկ ավանդական ուտեստներ և հայկական ընկերությունների բարձրակարգ ըմպելիքներ:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: