• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամարա Սանիկիձեի հետ

24 հոկտեմբերի, 2013
Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամարա Սանիկիձեի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 23-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամարա Սանիկիձեի հետ: 

Հանդիպման նպատակը ծանոթությունն էր նորանշանակ նախարարին, Վրաստանի կրթական քաղաքականությանը ոչ վրացական դպրոցների  և ծրագրերի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև համագործակցության և երկկողմ հարաբերությունների երկուստեք հետաքրքրություն ներկայացնող առանձին հարցերի քննարկումը:

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  նշեց, որ հայ-վրացական համագործակցությունը կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և երկու գերատեսչությունների միջև առկա է համագործակցության բարձր մակարդակ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախարարին ուղղեց ոչ վրացալեզու դպրոցների նկատմամբ նախարարության կողմից իրականացվող քաղաքականության և Վրաստանում գործող հայալեզու դպրոցների վերաբերյալ մի շարք  հարցեր: Մասնավորապես դեսպան Մանուկյանն անդրադարձավ ոչ վրացական դպրոցներին տրամադրվող դասագրքերի որակի և հայալեզու նյութերում հանդիպող մեծ քանակությամբ սխալների վերացման անհրաժեշտությանը, հայոց լեզվի առարկայական  օլիմպիադաների վերականգնման խնդրին, դպրոցներում ավարտական քննությունների շարքում  հայոց լեզվի՝ որպես քննական առարկայի ընդգրկման հարցին և մի շարք այլ արդիական խնդիրների:

Դեսպանը և նախարարը քննարկեցին  Վրաստանում գործող հայկական դպրոցների  ենթակառուցվածքներին առնչվող հարցեր և  այն ուսումնական հաստատությունների անհապաղ վերականգնման խնդիրները, որոնք  գտնվում են անմխիթար վիճակում:

Հովհաննես Մանուկյանը նախարարի հետ զրույցի ընթացքում կարևորեց նաև Վրաստանի բուհական համակարգում հայալեզու դպրոցների համար կադրերի պատրաստման և որակավորման հարցը, նա անդրադարձավ նաև դպրոցներում հայոց պատմության դասավանդման հնարավորության խնդրին:                                                                

Թամարա Սանիկիձեն, համաձայնվելով արծարծված բոլոր հարցերի և խնդիրների կարևորության և արդիականության հետ, նշումներ կատարեց հայկական դպրոցներին վերաբերվող խնդիրների օրակարգում և հավաստեց, որ մոտ ժամանակներում  կողմերը համապատասխան քննարկումներ կունենան այդ թեմաներով:

                            

Հանդիպման վերջում ՀՀ դեսպան Մանուկյանը առաջարկեց առավել ակտիվացնել երկու գերատեսչությունների ղեկավարների հանդիպումների և շփումների հաճախակիությունը, որին ի պատասխան նախարարն իր պատրաստակամությունը հայտնեց Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո իր հայ գործընկերոջը հրավիրել Վրաստան:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: