• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սայաթ-Նովայի 300 ամյակին նվիրված ստեղծագործական երեկո Թբիլիսիում

07 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ցուցասրահների դահլիճում կայացավ անզուգական երգահան Սայաթ-Նովայի 300 ամյակին նվիրված երեկոն:

                                

Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի հետ համագործակցությամբ:
Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպանին փոխարինող դիվանագետ, երկրորդ քարտուղար Վահագն Աֆյանը, ով մասնավորապես նշեց. «Բավական հատկանշական է, որ հենց այստեղ Թբիլիսիում ենք հերթական անգամ մեծարում մեր ժողովրդի անզուգական երգասացին, ում անունն ինչպես հայտնի է, Մեսրոպ Մաշտոցի 1650, Հայ գրատպության 500 և Անանյա Շիրակացու 1400-ամյա հիշարժան տարեթվերի հետ մեկտեղ նախորդ տարի ընդգրկվեց UNESCO-ի համաշխարհային հոբելյարների ցանկում»:
 

                                 

Միջոցառմանը նաև հանդես եկան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների թարգմանիչ, թբիլիսահայ ճանաչված գրող Գիվի Շահնազարին, անվանի հայագետ, թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին, Վրաստանի հանրային հեռուստատեսության նախկին գլխավոր խմբագիր Էմին Մահմուդովը, ովքեր իրենց խոսքում անդրադարձան տարածաշրջանի ժողովուրդների գրականության մեջ անպարտելի երգասացի կոչմանն արժանացած եռալեզու և քառալեզու բանաստեղծ-աշուղի ստեղծագործական հմտություններին, իսկ պատմաբան Ենոք Թադեվոսյանը ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց Սայաթ-Նովայի կենսագրական տվյալների մասին:
Ի շնորհիվ Հայաստանի հետ հաստատված տեսակամուրջի` միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվել «Սայաթ-Նովա» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ:

Միջոցառման համերգային մասում հանդես եկան «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյանը և իր սաները, երիտասարդ վրացի կատարողների լարային քառյակը, ինչպես նաև միջազգային մրցույթների հաղթող ճանաչված երաժիշտ և երգչուհիներ Եսայի Աբովյանը, Նադյա Զախարյանը, Էմմա և Աննա Պողոսովաները: Երեկոյին ցուցադրված էին նկարիչ Ալլա Անտոնյանի թեմատիկ ստեղծագործությունները: Ասմունքեցին Լիզա Թորոսյանը և արևելագետ Քերիմ Անկոսին:
Երեկոյին ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, խորհրդարանի պատգամավորներ, Վիրահայոց թեմի հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Թբիլիսիի հայազգի, հրեա, քուրդ, գերմանական, լատվիական, էստոնական և այլ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև վրաց մտավորական և հասարակական գործիչներ:
Միջոցառումը լայն լուսաբանման է արժանացել վրացական լրատվամիջոցների կողմից:
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: