• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի և Վրաստանի երիտասարդ նկարիչների համատեղ ցուցահանդես Թբիլիսիում

08 նոյեմբերի, 2013

 Նոյեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի նախարարության, ու Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ «Թբիլիսիի ստվերներ» խորագրով Հայաստանի և Վրաստանի մի խումբ երիտասարդ նկարիչների համատեղ պլեների արդյունքում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը:

                

Միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ժամանած տասնմեկ երիտասարդ արվեստագետներ իրենց համախոհ վրացի վեց նկարիչների հետ միասին միջոցառման 5 օրերի ընթացքում հնարավորություն են ունեցել գտնվել Վրաստանի գեղատեսիլ շրջաններում և կտավին հանձնել աշնանային գունագեղ պատկերները, որոնք ներկայացված էին եզրափակիչ ցուցահանդես-վաճառքում:

Նախաձեռնության հեղինակների` թբիլիսահայ երիտասարդ ստեղծագործողներ Լանա Բաբայանի և Գայանե Մանասյանի մտահղացմամբ ստեղծված «InterArtBridge» հասարակական կազմակերպության նպատակներից մեկը մշակույթի միջոցով տարբեր երկրների երիտասարդ ստեղծագործողների մերձեցումն ու համագործակցությունն է: Միջոցառման ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպանին փոխարինող դիվանագետ, երկրորդ քարտուղար Վահագն Աֆյանը, «TeleTrade» ընկերության ներկայացուցիչ Արմեն Դանիելյանը, ՀՀ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ, «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Մարգարյանը և ուրիշներ: «InterArtBridge» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Համահայկական խաղերի մասնակիցների միջազգային ասոցիացիայի նախագահ Գուրգեն Հեյրանովը կազմակերպության անունից շնորհակալագրեր հանձնեց բոլոր աջակիցներին:

               

Ցուցահանդես-վաճառքի հասույթը բարեգործական նպատակներով փոխանցվեց Թբիլիսիի Գլդանի շրջանի մանկատան օգնության հիմնադրամին:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: