• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մանուկյանի աշխատանքային այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

01 մարտի, 2014

Մարտի 1-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցելություն է ունեցել Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններ:

Այցի նպատակն էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումն ու համայնքային կյանքում ակտիվ դերակատարմամբ աչքի ընկած անհատներին ՀՀ գերատեսչական պարգևներով պարգևատրումը:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Նինոծմինդայում՝ Ռաֆայել Ղարսլյանի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում, որն իր գործունեությունը սկսել է բոլորովին վերջերս:

Բացելով հանդիպումը՝ մշակութային տան համակարգող Ժորա Սնխչյանը ողջունեց հյուրերին և հակիրճ ներկայացրեց մշակութային տան գործունեությունը և այն ակտիվությունը, ինչին հաջողվել է հասնել դրա շահագործումից հետո ընկած կարճ ժամանակահատվածում:

Այնուհետև խոսքով հանդես եկավ Հովհաննես Մանուկյանն, ով ընդգծեց հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական և սպորտային ակտիվության կարևորությունը և կոչ արեց այդ ուղղություններով շարունակել գործունեությունը՝ կապ պահպանելով Հայաստանի համապատասխան պետական և ոչ պետական կառույցների և հաստատությունների հետ: Դեսպան Մանուկյանը հատկապես կարևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը հայ համայնքային կյանքում և հայ ժողովրդի հոգևոր կերտվածքի և ազգային ինքնագիտակցության տեսանկյունից:

Հանդիպման ավարտին, Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիսավորության պայմաններում համայնքային մի շարք ակտիվիստների փոխանցեց Հայաստանի Սփյուռքի, Կրթության և Գիտության, Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության Հարցերի Նախարարությունների գերատեսչական պարգևները:

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ Ախալքալաքի շրջանում տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների և առանձին անհատների հետ:

Հանդիպման մասնակիցների հետ զրույցում քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը, Վրաստանի հայ համայնքում առկա խնդիրներին և համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված քայլերին առնչվող, Ջավախքի տարածաշրջանում կոմպակտ բնակվող հայ ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր: Դեսպան Մանուկյանը պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին:

Հանդիպման ընթացքում Հովհաննես Մանուկյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի օրերս Հայաստան կատարած պաշտոնական այցելության արդյունքները:

Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ գերատեսչական պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը:

Դեսպան Մանուկյանին ուղեկցում էին և հանդիպումների ընթացքում խոսքով հանդես եկան Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ՀՀ Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ՀՀ Սփյուռքի Նախարարության պատասխանատու աշխատակից Տարոն Շագոյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: