• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուն Բարեկենդանի տոնի և Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներ Թբիլիսիում

02 մարտի, 2014

 Մարտի 2-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Բուն Բարեկենդանի տոնի առթիվ մատուցվեց Սուրբ Պատարագ,  որի պատարագիչն էր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Արդեն 2-րդ տարին է, ինչ Վրաստանի հայ համայնքը  Բուն Բարեկենդանի օրը նշում է «Հարիսա»-ի փառատոնին զուգահեռ, որն այս տարի կազմակերպվել էր Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի աջակցությամբ, հայ կանանց «Շուշանիկ» միության և «Հայարտուն» կենտրոնի կողմից: «Հարիսա»-ի փառատոնին նվիրված միջոցառումն անցկացվեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում, որին մասնակցում էին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ, ՀԱԵ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ազգային փոքրամասնությունների հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Սոֆիկո Շամանիդին, հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով ներկաներին Բուն Բարեկենդանի օրվա առթիվ՝ նշեց, որ Հայաստանի պետական տոնացույցում մարտի 2-ը նշվում է որպես դիվանագետի օր: Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին և Վրաստանում հավատարմագրված հայ դիվանագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ դեսպանը կոչ արեց Հայաստանի և համայնքային բոլոր կառույցների միախմբման` ազգային առաջնահերթությունների ուղղությամբ առավել արդյունավետ ընթացք ապահովելու նպատակով:

Հովհաննես Մանուկյանը համայնքային կյանքի առանձին բնագավառներում ցուցաբերած ակտիվության և ունեցած վաստակի համար համայնքային մի շարք գործիչների հանձնեց Հայաստանի Սփյուռքի, Կրթության և Գիտության, Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության Հարցերի Նախարարությունների գերատեսչական պարգևներ:

Միջոցառման ավարտին օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀԱԵ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: