• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված թատերական բեմադրություն Թբիլիսիում

30 ապրիլի, 2014

Ապրիլի 29-ին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ներկայացում բեմադրեց` Ողբամ մեռելոց… Բեկամ շանթեր…Կոչեմ ապրողաց… խորագրով։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։ Ներկայացումը տեղի ունեցավ Թբիլիսիի Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում։

Բեմադրությունից առաջ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի անունից հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը։ Նա մեջբերում կատարեց դեսպան Մանուկյանի խոսքից. «Հայոց բազմադարյան պատմության այս ամենաողբերգական էջերից մեկը գրվել է 99 տարի առաջ և, ցավոք սրտի, ողջ մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունն այսօր էլ հարկինս դատապարտված և պատժված չէ:  Մինչ Մեծ Եղեռնի հարյուրամյակը մնացել է ընդամենը մեկ տարի: Քաղաքակիրթ մարդկությանը շատ ժամանակ տրված չէ հայ ժողովրդի նկատմամբ իր բարոյական պարտքը կատարելու համար: Ամեն տարի այս օրերին Թբիլիսիում և Վրաստանի մյուս շրջաններում կազմակերպվում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Այսօր Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի բեմադրությունը նույնպես մշակությային միջոցառում է` ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերին»։

Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բեմադրությունը հայ և վրաց հանդիսատեսին ներկայացրեց 1915 թվականի ողբերգական իրադարձությունները։ 

Բեմադրության երեկոյին մասնակացում էին ՀԱԵ Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, հայ և վրաց մշակութային և հասարակական գործիչներ, Վրաստանի հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ։

 

Վրաստանում ՀՀ դեսպանություն

 

 

  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: