• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հին և ժամանակակից Հայաստանը» խորագրով միջոցառում Թբիլիսիում

19 մայիսի, 2014

Մայիսի 18-ին Թբիլիսիի քաղաքապետարանի «Քարվասլա» պատմության թանգարանում կայացել է Հին և ժամանակակից Հայաստանը խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնը՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, «Գարի Դավթյան» տուն-թանգարանի և Վիրահայոց թեմի «Հայարտուն»  մշակութային կենտրոնի մասնակցությամբ: Միջոցառումը կայացել է Կաուկուլտ ծրագրի շրջանակներում:  

Մշակութային միջոցառման ընթացքում ներկայացվել է Կիլիկիայի և Անիի ժամանակաշրջանը պատկերող ֆոտո-ցուցահանդես, որի հեղինակներն էին լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը, Մայա Դեիսաձեն և Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

          Երեկոյին թատերական բեմադրությամբ հանդես են եկել թբիլիսահայ և վրացի դերասաններ՝ ներկայացնելով անտիկ Հայաստանի պատմությունից դրվագներ՝ ստեղծելով այդ ժամանակաշրջանին հատուկ մթնոլորտ: Բեմադրության ընթացքում պարային համարներով ելույթ են ունեցել Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակլին Սարկոշյանը, «Բարեկամություն» անսամբլի մենապարող Կարեն Մակինյանը և «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը: Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառման բեմադրության երաժշտական մասում ժամանակակից, կրոնական և ազգային կատարումներով հանդես են եկել թբիլիսաբնակ Նինա Կարապետյանը, Նադին Զաքարյանը և Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը: 

Միջոցառումն անցկացվել է Եվրամիության Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Հին և ժամանակակից Հայաստանը խորագրով միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, դեսպանության դիվանագիտական կազմը, ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, թբիլիսահայ մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենցը), Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր:

 

Տեղեկանք. Կաուկուլտ ծրագիրը, հանդիսանալով միջազգային, միջմշակութային ծրագրի մաս, նպաստում է տեղի մշակութային մտահաղացումների  իրականացման, մասնավորապես՝ Հարավային Կովկասում էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանությունների ամրապնդման և զարգացման գործընթացին:

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: