• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցը Վրաստան

23 մայիսի, 2014

 

Մայիսի 20-ին երկօրյա այցելությամբ Վրաստանում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարի առանձնազրույցն ու երկու երկրների համապատասխան պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ: Քննարկվել են երկու երկրների համագործակցության ուղղություններն ու ձևաչափերը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտում նախագծային և վերականգնողական աշխատանքերի ընթացքը, ինչպես նաև հստակեցվել են երկկողմ մշակութային համատեղ միջոցառումների, մասնավորապես՝ կինոյի, թատրոնի, կերպարվեստի, գրականության, բնագավառներին առնչվող ծրագրերը:

Նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Վրաստանի ազգային պատկերասրահ, ինչպես նաև թատրոնի, երաժշտության, կինոյի և խորեոգրաֆիայի թանգարան: Վրաստան կատարած այցելության ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը ծաղիկներ դրեց Թբիլիսիի հին թաղամասում գտնվող Սերգեյ Փարաջանովի հուշարձանին:

Մայիսի 21-ին նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանի, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանի ուղեկցությամբ, այցելեց Թբիլիսիում գտնվող Ս.Գևորգ և Ս.Նշան եկեղեցիներ` տեղում ծանոթանալով եկեղեցիների վերականգնողական աշխատանքների ընթացքին: Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունն այցելեց նաև Թբիլիսիի Էթնոգրաֆիկ բացօդյա թանգարան:  

 

Այցի շրջանակներում կայացել է նաև ՀՀ մշակույթի նախարարի հանդիպումը Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի ադմինիստրատիվ կազմի հետ:

Վրաստանում ՀՀ դեսպանություն  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: