• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է Էդուարդ Շեւարդնաձեի հուղարկավորությանը

14 հուլիսի, 2014

 Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Թբիլիսիի Սամեբա եկեղեցային համալիրում, ինչպես նաև Կրծանիսիի նախագահական նախկին նստավայրում մասնակցել է Վրաստանի երկրորդ նախագահ և ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեի հոգեհանգստյան կարգին և թաղման արարողությանը: Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, արդարադատության նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Հուղարկավորությանը մասնակցելու համար Վրաստանում էին գտնվում 28 երկրների պաշտոնական պատվիրակություններ:

Հաջորդ օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ, այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, կից գործող «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, ինչպես նաև հայ անվանի և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն ու Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ, մասնավորապես, ծանոթացել է ընթացող վերականգնողական աշխատանքներին: Ազգային ժողովի նախագահը և պատվիրակության անդամները ծաղիկներ են տեղադրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին, ինչպես նաև Խոջիվանքի պանթեոնի տապանաքարերին:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ամբողջ այցի ընթացքում ուղեկցել է Վրաստանում ՀՀ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: