• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Վարդանյանի հանդիպումը Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեի հետ

14 հունվարի, 2015
Դեսպան Վարդանյանի հանդիպումը  Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունվարի 14-ին Թբիլիսիում Լատվիայի դեսպանատանը տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի հանդիպումը Վրաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև երկկողմ հարաբերությունների հարցեր և դրանց զարգացման հեռանկարներ:

Հանդիպմանը նաև անդրադարձ կատարվեց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ ՀՀ կառավարության կողմից կազմակերպվող միջոցառումներին: Մասնավորապես, ՀՀ դեսպանը նշեց, որ Մեծ Եղեռնի տարելիցի հետ կապված միջոցառումներին Հայաստանի նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից հրավիրվում են աշխարհի պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, պաշտոնական անձինք, հեղինակավոր մարդիկ:

 Զրույցի ընթացքում Էլիտա Գավելեն ընդգծել է, որ բազմիցս եղել է Հայաստանում և ամենաբարեհաճ տպավորություններ ունի երկրի մասին:

Դեսպան Յուրի Վարդանյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեկամական և գործնական հարաբերություններ պահպանել ինչպես Լատվիայի, այնպես էլ Եվրամիության հետ և ընդգծել է, որ, իր խորին համոզմամբ, 21-րդ դարում պետությունների միջև բոլոր տարաձայնությունները և հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական ճանապարհով:

Երկու երկրների դեսպանների հանդիպումը անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:

 

  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: