• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի հետ

20 հունվարի, 2015
Դեսպան Վարդանյանի հանդիպումը  Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունվարի 20-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Դավիթ Սերգեենկոյի հետ:

Հանդիպման սկզբում Դավիթ Սերգեենկոն ցավակցություն հայտնեց ՀՀ դեսպանին՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ:

Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց վրաց նախարարին վշտակցության համար և նշեց, որ 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո իր հարազատ քաղաքը՝ Գյումրին և ամբողջ Հայաստանը այնպիսի ահավոր ցնցում չէին ապրել, ինչ Ավետիսյանների անմեղ ընտանիքին վիճակված պատուհասի պատճառով:

Անցնելով հանդիպման բուն առարկային, զրուցակիցները քննարկեցին առողջապահության ոլորտում երկու երկրների համատեղ գործունեության և փորձի փոխանակման ծրագրեր, ինչպես նաև ձեռք  բերվեց պայմանավորվածություն երկու երկրների առողջապահության գերատեսչությունների ղեկավարների փոխադարձ այցելությունների վերաբերյալ:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: