• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Յուրի Վարդանյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

30 դեկտեմբերի, 2015
Դեսպան Յուրի Վարդանյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

 
 Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն, բարեկեցություն, իղձերի և նպատակների իրականացում, խաղաղ և ապահով կյանք:

Ցանկանում եմ, որ գալիք տարվա ձեր բոլոր սպասումներն իրականություն դառնան, և թող մեր երկրի և մեր ժողովրդի ամեն մի ներկայացուցիչ իրեն երջանիկ զգա:

Օգտաբեր և պարտավորեցնող ավանդույթ է դարձել ամանորին ընդառաջ ամփոփել պատմության գիրկը գնացող տարվա իրադարձությունները, գնահատել ձեռքբերումները և հիմնվելով առկա փորձի վրա՝ լավատեսությամբ, նորանոր նվաճումների ակնկալիքով, հույսով ու հավատով կազմել հետագա ծրագրերը:

2015 թվականը Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության համար հագեցած պատմական ժամանակահատված էր: Աշխարհի տարբեր երկրներում, հայաբնակ վայրերում լայնածավալ և մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս ամենին անմասն չմնացին նաև վիրահայերը, ովքեր համախմբված և ակտիվ մասնակցություն ունեցան միջոցառումներին:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության հյուրընկալությամբ և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների պատվելի ներկայությամբ՝ Թբիլիսիի սրտում գտնվող Հայ Առաքելական սուրբ Գևորգ եկեղեցին վերաբացվեց և իր տանիքի ներքո համախմբեց Վրաստանում բնակվող հայ հավատացյալներին, ովքեր իրենց հավատքի շնորհիվ պատվով հաղթահարում են կյանքի բոլոր մարտահրավերներն ու փորձությունները:

Տարեվերջին Բաթումում բացվեց Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային կենտրոնը, որը հայ մշակույթի զարգացման և տարածման, ազգային ավանդույթների պահպանման գործին նոր շունչ և ոգևորություն հաղորդեց:

Անցնող տարին հայ-վրացական հարաբերությունների պատմության մեջ թերևս ամենահագեցածն էր պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխադարձ այցելություններով և հանդիպումներով, որոնք ուղեկցվեցին երկկողմ բարձր մակարդակի բանակցություններով և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնություններով. արդյունքում հաջողվեց ապահովել դրական առաջխաղացում հայ-վրացական հարաբերությունների տարբեր ոլորտներում:

Հարգելի՛ Հայրենակիցներ,

Մեր այսօրվա գործունեությունը պետք է դառնա գալիք սերունդների ապահով կյանքի գրավականը, մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի մեր զավակներն ապրեն ավելի բարեկեցիկ, խաղաղ և զարգացած երկրում:

Մեր բոլորի իղձերն ու երազանքները պետք է աղերսվեն ոչ միայն մեր անձնական աշխարհի, այլև մեր երկրի, մեր պետականության և մեր ժողովրդի ներկայի ու ապագայի հետ, քանզի միայն անձնականի և համայնի ներդաշնակությունը կարող է մարդուն պարգևել իսկական երջանկություն:

Եվս մեկ անգամ հղում եմ ձեզ իմ ջերմագին մաղթանքները: Թող գալիք տարին բերի խաղաղություն, բարություն, սեր, ջերմություն, ուժ, ստեղծագործ միտք՝ ծառայելու մեր ազգին, մեր հայրենիքին և աշխարհի տարբեր երկրներում հանգրվանած հայերին:

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

 

 

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան    Յուրի Վարդանյան                                  

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: