• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ղազարոս Աղայանի ծննդյան 176-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Վրաստանի Բոլնիս-Խաչեն գյուղում

13 մայիսի, 2016

Մայիսի 13-ին հայ մեծանուն գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի ծննդյան 176-րդ տարեդարձի կապակցությամբ, վերջինիս ծննդավայր Վրաստանի Բոլնիս-Խաչեն գյուղում անցկացվեց ավանդական հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր Թբիլիսիում գործող «Վերնատուն» հայ գրողների միության, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի ու Բոլնիսի վարչակազմի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ ու բազմաթիվ վիրահայեր: Ողջույնի խոսքով հանդես եկան դեսպանության երկրորդ քարտուղար Էլինա Մկրտչյանը, Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլի տարածաշրջանի հայ համայնքների նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանն ու «Կամուրջ» տարեգրքի խմբագիր՝ բանաստեղծ Անահիտ Բոստանջյանը:

 

Միջոցառումն ամփոփվեց Բոլնիս-Խաչեն գյուղի դպրոցականների և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաների գրական-երաժշտական ելույթով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: