• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում

28 հունվարի, 2017

 Հունվարի 26-28-ը Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ Թբիլիսիում անցկացվեցին միջոցառումներ:

Հունվարի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից «Սամի Սաուկունե» հանդիսասրահում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Դավիթ Թևզաձեն, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Վրաստանի գլխավոր ռազմական ներկայացուցիչ գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, Ազգային Գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Լևան Գամղրելիձեն, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Շալվա Ջաբախիձեն, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու հոգևոր դասը, թբիլիսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Վրաստանում ՀՀ ռազմական կցորդը ներկաներին շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ՝ ողջույնի խոսքում ներկայացնելով օրվա խորհուրդը և արժևորելով ՀՀ ԶՈՒ վերակազմավորումն ու հայ-վրացական դարավոր զինակցությունը: Բանախոսը հատկապես կարևորեց երկու ժողովուրդների համատեղ ուժերով արտաքին թշնամուն դիմակայելու, միմյանց նեցուկ կանգնելու պատմական դրվագները, որոնց արդյունքում քրիստոնյա հինավուրց ազգերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունն ու վերականգնել կորցրած անկախությունը, զարգացնել և խորացնել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

ՆԱՏՕ-ում Վրաստանի գլխավոր ռազմական ներկայացուցիչ, Վրաստանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն իր հերթին ջերմ շնորհավորանքներ հայտնեց ՀՀ ԶՈՒ 25-ամյակի առթիվ և նշեց, որ այս փոփոխվող աշխարհում պատմականորեն դրացի երկու քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների բարեկամությունը փոփոխության ենթակա չէ․ այն անսասան է, ինչպես այս երկու ազգերի զինված ուժերը:

Այնուհետև, տեղի ունեեցավ պաշտոնական հյուրասիրությունը հայկական և վրացական երգ ու պարի ուղեկցությամբ:

Հունվարի 28-ին դեսպանության անձնակազմը Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ շիրիմների, զինվորական պատիվներով զետեղվեց ծաղկեպսակ և կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև, «Հայարտուն» կենտրոնում կայացավ Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառում վիրահայ կառույցների և դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ցուցադրվեց ՀՀ ՊՆ կողմից պատրաստված ՀՀ ԶՈՒ կազմավորման պատմության մասին պատմող տեսաֆիլմ, ելույթներով հանդես եկան վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդը և ռազմական կցորդը, որին հաջորդեց տոնական համերգ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: