• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Թբիլիսիում

28 փետրվարի, 2017

 Փետրվարի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Թբիլիսիի հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Միջոցառումը, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, հայ և վրացի մտավորականներ, համայնքային և հասարակական գործիչներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, մեկնարկեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մասնակցությամբ հոգեհանգստյան աղոթքով:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Ելույթներով հանդես եկան դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, Վիրահայերի միության համակարգող Մարի Առաքելովան, Վրաստանի Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը:

Վերջիններս անդրադարձ կատարեցին զարհուրելի դեպքերին, ներկայացրեցին միջազգային քաղաքագետների և լրատվամիջոցների արձագանքը հայկական ջարդերին՝ դատապարտելով 1988-1991 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած էթնիկ զտումները և ավերածությունները, ընդգծելով, որ այդ ջարդարարական տրամադրությունը շարունակվում է Արցախի սահմանին, ուր այսօր էլ ադրբեջանցիների գնդակից զոհվում են հայ զինվորներ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեց հայկական դուդուկը, ներկայացվեց հայ դասական երաժշտություն: Միջոցառումը եզրափակվեց Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբի ելույթով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: