• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Թբիլիսիում նշվեց ավանդական Վարդատոնը

31 մայիսի, 2026

Թբիլիսիում նշվեց ավանդական Վարդատոնը՝ նվիրված երգի  և երաժշտության ռահվիրա Սայաթ-Նովայի հիշատակին։

Ավանդույթի համաձայն՝ միջոցառման մասնակիցները հոգեհանգստյան կարգից հետո ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ, որին հաջորդեց տոնական բացօթյա համերգը Գորգասալիի հրապարակում։

Ողջույնի խոսքով հանդես եկան Վիրահայերի միության նախագահ Մ. Առաքելովան, Թբիլիսիի Սակրեբուլոյի փոխնախագահ Թինաթին Նիբլոշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկին, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին և Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին։

Վ․ Պողոսյանը փոխանցելով ՀՀ դեսպանի ուղերձը՝ անդրադարձավ հայ և վրաց ժողովուրդների դարավոր, անքակտելի բարեկամությանը, որում իր առանձնահատուկ դերն ու տեղն ունի Սայաթ-Նովան, ում կերպարը ասել է թե մարմնավորում է մշակույթների խաչմերուկ հանդիսացող Թբիլիսիի ոգին։

Երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան Հայաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած երգչախմբեր և պարախմբեր, ինչպես նաև հայ ժողովրդական և գուսանական երգի մենակատարներ՝ Վարդան Բադալյանը և Արփին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: