• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի ընդունելություն

22 սեպտեմբերի, 2026
Սեպտեմբերի 21-ին Թբիլիսյան հայտնի Garden Hall սրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգ։
Շնորհավորական ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Իր խոսքում Ա․Սմբատյանը նշեց, որ Անկախությունը հայ ժողովրդի բարձրագույն արժեքն է, պետականության, ինքնիշխանության և ազատ ու ժողովրդավարական ապագայի հիմնասյունը։ Այն ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ ամրապնդելու մեր պետությունը, ապահովելու խաղաղությունն ու անվտանգությունը, կառուցելու զարգացած և բարեկեցիկ Հայաստան։
Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը հաստատակամորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ համոզված լինելով, որ տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի կայուն զարգացման, տնտեսական համագործակցության և ժողովուրդների բարեկեցության համար։ Այս ճանապարհին Հայաստանը կարևորում է բարեկամ Վրաստանի կառուցողական դերը և մեր երկրների ռազմավարական գործընկերությունը՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և փոխվստահության ամրապնդման կարևոր գործոն։
Ա․ Սմբատյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ կապերին՝ նշելով, որ մեր երկրներին ու ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, եղբայրությունը, պատմամշակութային ընդհանրություններն ու ամուր մարդկային կապերը։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր ելույթում նշեց, որ երկու հարևան և եղբայրական ժողովուրդների համար, անկախության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության արժեքներն առանձնահատուկ խոր նշանակություն ունեն։ Մարտահրավերներով լի այսօրվա բարդ աշխարհում մենք անում ենք առավելագույնը՝ պաշտպանելու մեր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը և մեր ձգտումներին համապատասխան կառուցելու խաղաղ ու բարգավաճ հասարակություն։
Շ․Պապուաշվիլին ընդգծեց, որ Վրաստանն ու Հայաստանը կապում են դարերի ընդհանուր պատմությունը, հարուստ մշակութային կապերը, ջերմ մարդկային հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի և քաղաքային խորհրդի պատգամավորներ, կառավարության անդամներ, գլխավոր դատախազը և այլ բարձրաստիճան վրաց պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Վրաստանի հասարակական, գործարար, մշակութային շրջանակների, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Համերգին երաժշտական կատարումներով հանդես եկան հատուկ Հայաստանից հրավիրված քանոնահար, ՀՀ վաստակավոր մանկավարժ Ծովինար Հովհաննիսյանն ու իր սաները՝ Քրիստինե Ենգոյանը, Միլենա Մկրտումյանը և Մերի Մուսինյանը։ Ընդունելութան ընթացքում ցուցադրվեցին տեսահոլովակներ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: