• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդես Թբիլիսիում

08 հոկտեմբերի, 2026
Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Թբիլիսիի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվեց «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը գործելու է մինչև նոյեմբերի 8-ը։
Ցուցադրության առանցքում Երվանդ Քոչարի նորարարական տարածական նկարչությունն է, ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, ինստալյացիաները և այլ մեդիաներ, որոնք ընդգծում են մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգության բազմազանությունն ու նորարարական բնույթը։ Ցուցահանդեսին ներկայացված են նաև ժամանակակից արվեստագետ Աշոտ Մարաբյանի՝ Երվանդ Քոչարի ստեղծագործության մոտիվներով ստեղծված քանդակները։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Նաթիա Շամաթավան, Վրաստանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն, Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։
Դիմելով ներկաներին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ընդգծեց Քոչարի՝ վրացական արվեստի նշանավոր ներկայացուցիչների՝ Լադո Գուդիաշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի հետ սերտ կապը՝ գնահատելով դրանք որպես հայ և վրաց մշակույթների բնական երկխոսության գեղեցիկ օրինակ։ Նա կարևորեց Թբիլիսիի սակրեբուլոյի աջակցությամբ, նախորդ տարի Թբիլիսիում Երվանդ Քոչարի հուշատախտակի բացումը, իսկ ներկայիս ցուցահանդեսը համարեց վերջինիս խորհրդանշական վերադարձը իր հարազատ ծննդավայր։
Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կայացավ «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» եռալեզու (հայերեն, վրացերեն, անգլերեն) նոր պատկերագիրք-կատալոգի (հեղինակ՝ Կարինե Քոչար) շնորհանդեսը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: